Փաշինյանը գոռգոռացել, կռիվ է արել, շիշ է նետել թիմակիցների ուղղությամբ

Փաշինյանը գոռգոռացել, կռիվ է արել, շիշ է նետել թիմակիցների ուղղությամբ

Հետևեք մեզ՝ Telegram-ում
img9319_vYn6Z.jpeg

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև սեպտեմբերի 17-ի՝ Երևանի ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ՔՊ-ականները մի կերպ կարողացան քաղաքապետի պաշտոնը օկուպացնել, այնուամենայնիվ, պարտությունը մնացել է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների կոկորդին: Իշխանության ներսում քննարկում ու վերլուծում են պարտության պատճառները, նոր մեղավորներ փնտրում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այդ օրը երեկոյան՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, ՔՊ շտաբում թեժ է անցել: Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եկել էր շտաբ, ՔՊ-ականներից հաշիվ են պահանջել, թե ինչու այդքան ջանքերից հետո տապալեցին ընտրությունները ու պարտություն կրեցին:

Նիկոլ Փաշինյանը գոռգոռացել, կռիվ է արել ՔՊ-ականների հետ, բանն անգամ հասել է այնտեղ, որ Փաշինյանը շիշ է նետել թիմակիցների ուղղությամբ:

Աննա Հակոբյանն էլ իր հերթին է փորձել բացատրություններ պահանջել ՔՊ-ականներից: Պարտության մեղավոր ճանաչվել է մե՛կ գործող քաղաքապետը, մե՛կ իշխանականները փորձել են պարտության մեղքը բարդել շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի վրա: Նրան թույլատրվել էր անգամ քրեական տարրերի հետ հանդիպել, նրանց ծառայություններից օգտվել, բայց էլի չստացվեց:

Այսպիսով, թեև պարտությունից շուրջ 1 ամիս է անցել, բայց ՔՊ-ականները դեռ չեն հարմարվել դրա հետ, մինչ օրս դեռ քննարկում, վերլուծում են պատճառները: Նիկոլ Փաշինյանն անգամ հրապարակավ է խոստովանել, որ արդյունքները իրենց համար մտահոգիչ էին»։

Поделиться
Класс
Send
Life 122061

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 39894

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 34998

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային 32742

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 30984

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի