Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է

Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է. «Հրապարակ»

Մամուլի տեսություն Ipress 2022-09-07 12:56:00 10482
Հետևեք մեզ՝ Telegram-ում
robert-kocharyan-angry_kpkBD.jpg

«Հրապարակ օրաթերթ»-Նախօրեին «Հայաստան» դաշինքի պատգամավորները խմբակցության նիստ են արել, որին մասնակցել է նաեւ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, եւ քննարկել են առաջիկա անելիքները, հատկապես՝ սեպտեմբերի 12-ին մեկնարկելիք Ազգային ժողովի նիստերին մասնակցության ձեւաչափը:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման սկսվելուց ի վեր ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են ԱԺ աշխատանքները, նրանց նկատմամբ բացակայությունների հիմքով մանդատազրկման գործընթաց ձեռնարկվեց, որը տապալվեց:

Ապա նրանք հայտարարեցին, որ խորհրդարան կվերադառնան միայն սեփական օրակարգով, ինչը նշանակում է, որ նախկինի պես չեն մասնակցի ԱԺ լիագումար եւ մշտական հանձնաժողովների նիստերին, քվեարկություններին, այլ սեփական օրակարգով խորհրդարանական լսումներ ու արտահերթ նիստեր կհրավիրեն եւ այլն։ Գրել էինք նաեւ, թե դաշինքում բոլորը չէ, որ կիսում են խորհրդարանական աշխատանքները մերժելու գաղափարը, ինչի արդյունքում էլ երեկվա հանդիպումն անցել է բավականին ծանր ու լարված մթնոլորտում։

Ինքը՝ երկրորդ նախագահը, կողմ է եղել, որ վերադառնան խորհրդարան՝ իհարկե, փոխելով աշխատաոճը եւ ավելի ռադիկալ խրամատում դիրքավորվելով: Որպեսզի այլեւս օրենսդրական անկարեւոր նախաձեռնություններին «ջանուջիգյար» քննարկումներ չլինեն, բայց նաեւ թույլ չտան ՔՊ-ին, որ անաղմուկ ինչ ուզի` առանց դիմադրության սղղացնի։ Բացի այդ, ներկայացրել է իր տեղեկություններն ու վերլուծությունը, որ եթե իշխող մեծամասնությունն առաջին անգամ ընկրկեց միջազգային կառույցների ճնշումներին եւ մանդատից զրկելու գործընթացն ավարտին չհասցրեց, ապա այս տարեվերջին՝ հերթական  նստաշրջանի ավարտից հետո, բացակայությունների հիմքով կրկին մանդատազրկման գործընթաց կսկսի եւ այս անգամ որեւէ մեկին չի խնայի: Այժմ հաստատապես կունենա միջազգային կառույցների, մասնավորապես՝ Արեւմուտքի աջակցությունը։ Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է, որ իրենց մանդատներից զրկելուց հետո ցուցակի հաջորդ համարները կմտնեն խորհրդարան, եւ գովելով ներկաներին՝ ասել է, որ նրանք քաղաքականապես ավելի հասուն են, ավելի պատրաստ, իսկ պայքարի վճռական փուլում իրենց տեղը կզիջեն ավելի անպատրաստ ու ոչ հասուն զանգվածին, ինչը հղի է տարբեր վտանգներով։ 

Սակայն երկրորդ նախագահի հետ «Հայաստան» դաշինքում ոչ բոլորն են համաձայն եղել, մեծ մասը սվիններով է ընդունել խորհրդարան վերադառնալու հորդորները։ Խորհրդարան վերադառնալու կողմնակիցների թվում են եղել Գեղամ Նազարյանը, Արթուր Խաչատրյանը, Թադեւոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդեւանյանը ու եւս մի քանի պատգամավոր: Ոմանք այնքան էլ կատեգորիկ դեմ չեն եղել, դիցուք՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անշառ դիրք է բռնել, ասելով՝ խմբակցությունը ոնց որոշի, իր համար ընդունելի է, սակայն չի բացառվում, որ ինքը խորհրդարան չհաճախի: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ, որպես երկարամյա պառլամենտական, ասել է, որ ռեալ պոլիտիկը պահանջում է գնալ նիստերին, սակայն ինքը հակված է չմասնակցելու, քանի որ մարդկային փոխհարաբերություններն այնպես չեն դասավորվել, որ խաղաղ համակեցություն հնարավոր լինի ապահովել։

Նկատենք, որ ՀՅԴ-ն այս հարցում երկու թեւի է բաժանվել, խորհրդարանական աշխատանքները բոյկոտելու ակտիվ ջատագովներից են Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, ինչպես նաեւ՝ Վահե Հակոբյանը։ Մեր աղբյուրի կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ոչ թե գաղափարական տարաձայնություն է եղել, այլ քաղաքականության եւ մարդկային զգացմունքների բախում, եւ շատերի համար դժվար է եղել հաշտվել նահանջի հետ: Նախ՝ որովհետեւ տարբեր հայտարարություններ են արել իշխանության ու ՔՊ-ական պատգամավորների մասին, ինչպես նաեւ խորհրդարան չվերադառնալու խոստումներ են տվել: Ոմանք առարկել են, թե հասարակությունը չի ների իրենց եւ կդիտարկի իշխանության պրոյեկտ, բացի այդ՝ ինչպե՞ս կարող են ՔՊ-ականների հետ նույն դահլիճում նստել: Ոմանք էլ ասել են, թե վերադառնալու դեպքում ավելի շատ են լինելու կոնֆլիկտները, իշխանականները վրեժխնդրորեն են տրամադրված իրենց հանդեպ, եւ ամեն օր տուրուդմփոց է լինելու, ոչ թե խորհրդարանական աշխատանք։ Առաջարկ է հնչել` միայն քվեարկություններին մասնակցել, որ մանդատներից չզրկվեն, սակայն մեծամասնությունը մերժել է։
Եթե ամփոփենք, ապա Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվել համոզել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ վերադառնալ խորհրդարան:

Սրա մասին է վկայում նաեւ փաստը, որ վերջնական որոշում չի կայացվել, եւ հայտարարություն էլ չտարածեցին: Քոչարյանը հույս ունի, որ պատգամավորները նորից կմտածեն իր ասածների ուղղությամբ, ռեալ կգնահատեն իրավիճակը, սակայն դաշինքի մեր աղբյուրի համոզմամբ՝ պատգամավորներն արմատական են տրամադրված, եւ, ամենայն հավանականությամբ, կլինի հայտարարություն այն մասին, որ վերահաստատում են իրենց նախկին որոշումը՝ խորհրդարան միայն սեփական օրակարգով գնալու մասին, կամ էլ չի բացառվում, որ ընտրեն այլ տարբերակ՝ հայտարարություն չեն անի, եւ կախված իրավիճակից՝ գուցե ինչ-ինչ զարգացումներ լինեն, եւ խնդիրն ինքնըստինքյան լուծվի․ ԱԺ գնալու անհրաժեշտություն ծագի, եւ ոմանք հասկանան, որ գնալն է ճիշտը։ Մյուս կողմից՝ կա ստվար զանգված, որը չի հավատում, թե ՔՊ-ն մանդատներից զրկելու գործընթաց կսկսի: Դաշինքից ասացին նաեւ, որ որեւէ պատգամավոր վայր չի դնի մանդատը, եթե, իհարկե, իշխանությունը ֆորս-մաժոր չստեղծի տվյալ պատգամավորի համար։

Քննարկել են նաեւ փողոցային պայքարի հարցը եւ արձանագրել, որ այս պահին ռեսուրս չունեն Դիմադրության շարժման գրաֆիկը՝ ամենօրյա ակցիաները, երթերը, փողոց փակելը կրկնելու։ Թեեւ պարբերաբար հանրահավաքներ կլինեն։

Поделиться
Класс
Send
astxagushak-4_Ok5ZV.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-7_cQMcD.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

hosanqazrkumner_MmDIG.jpg

Երևանում և մարզերում լույս չի լինելու

tatev-njdeh_X__cf.jpg

Անչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը

karkut-3_mHw2p.jpg

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -3 աստիճան

krakocner-3_c3C2p.jpg

Կրակոցներ՝ Հրազդանում․ Կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

spanutyun-1_yaQOY.jpg

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

voghbergakan-avtovtar-1_CzCYl.jpg

Լուսանկարներ 16-ամյա տղայի կյանքը խլած ողբերգական վթարից

poqr-kentron_5gIt_.jpg

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

kentronakan-bank_87L3c.jpg

Կենտրոնական բանկը տարադրամի նոր փոխարժեքներ սահմանեց

valensia_6vmaS.jpg

Առեղծվածային դեպք «Վալենսիա» ռեստորանային համալիրում․ Հայտնաբերվել է դի

cnndakan-e-mahacel_GlTa1.jpg

Ողբերգական դեպք «Շենգավիթ» ԲԿ-ում․ Ծննդկան է մահացել

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76530

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 40056

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Հասարակական 28323

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

Իրադարձային 24552

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հասարակական 16578

Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժանացել են

Իրադարձային 16251

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

Հասարակական 13494

Տեղեկացեք․ Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 13137

Արտակարգ․ «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհին անզգուշաբար ընկել է գետը

Միջազգային 11952

6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78360

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76530

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 40056

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36315

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32766

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32433

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի