Գյուղատնտեսական մաֆիան անմահ է

Գյուղատնտեսական մաֆիան անմահ է

Վերլուծական Ipress 2019-08-05 21:55:00 1023
Հետևեք մեզ՝ Telegram-ում
chlhxiwxfch6p4qrxybc_JOy5l.jpg

Մեր երկրում գյուղատնտեսական շուկան անկայուն է ու հաճախ ենթարկվում է ցնցումների: Միևնույն ժամանակ գյուղատնտեսությունում, ինչպես  բոլոր հայաստանյան բիզնես ոլորտներում, տարիներ ի վեր տիրում է օլիգարխիան, ինչն էլ մեծապես խանգարում է ոլորտի բնականոն զարգացմանը: Խոշոր ջերմոցատերերը, օրինակ, կամ համայնքների ղեկավարների մերձավոր շրջապատից են, կամ նախարար-փոխնախարարների, պատգամավորների ջերմոցային հսկա տնտեսությունների կառավարիչներն են: Իսկ թե ինչու է այդպես, մի պարզ հաշվարկ կա: Եթե գյուղացին ուզում է իր բակում ջերմոց կառուցել, պիտի տունը գրավ դնի եւ 40.000 դոլարի չափ վարկ վերցնի, ձմռանը ջեռուցելու համար էլ մի քանի միլիոնի գազ սպառի: Սա` փոքր տնտեսության դեպքում:

Երեւանում ու մարզերում խոշոր ջերմոցային կամ անասնապահական տնտեսությունների տերերը նույն մարդիկ են, որոնց անուններն անգիր գիտենք: Խոսքը հատկապես նախկին պաշտոնյաների և օլիգարխների մասին է, որոնց ջերմոցները և այնտեղ կատարվող մի շարք մախինացիաներ մինչ օրս էլ ամբողջությամբ ուսումնասիրված չեն պատկան մարմինների կողմից, ասել է թե` անգամ «Նոր Հայաստանում» նրանք շարժվում են հին , չգրված օրենքներով:

Ընդամենը ամիսներ առաջ հանրությանը հայտնի դարձավ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ոռոգվել են ապօրինի տեղադրված խողովակներով։ Այս մասին կատարված ուսումնասիրություններից հետո հայտարարություն էր տարածել Պետական վերահսկողության ծառայությունը։ Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր/վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Եվ սա ընդամենը ապօրինությունների մի մասն է, որը կատարվել է Աբրահամյանին պատկանող ջերմոցներում: Եվ Հովիկ Աբահամյանն էլ այս գյուղատնտեսական մաֆիայի միակ ներկայացուցիչը չէ: Դրանց թվին կարելի է դասել նաև ժամանակին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, իսկ ավելի կոնկրետ՝ Սեդրակ Քոչարյանին պատկանող, այնուհետև, ըստ մամուլի հրապարակումների, Միքայել Մինասյանի կողմից գնված «Սպայկա» ընկերությանը: Այս ընկերության ջերմոցները տարիներ ի վեր ուղղակիորեն հարվածում էին անհատ գյուղատնտեսների գրպանին, այն պարզ պատճառով, որ Սպայկան արտադրում և արտահանում է միայն իր ջերմոցների ապրանքը, ձեռնունայն թողնելով մանրերին: Ուշագրավ է , որ նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծման մեծագույն ջատագով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանըևս չի դիմացել ջերմոցային բիզնեսի գայթակղությանը: Վերջինիս  է պատկանում Սյունիքի մարզի լոլիկի ջերմոցների զգալի մասը, որոնք էականորեն խանգարում են անհատ գյուղացիներին` շուկայում իրացնելու իրենց ապրանքը, քանի որ այդ նույն շուկայում գինը սկսում է թելադրել ժամանակից շուտ վաճառվող ջերմոցային ապրանքը:

Բացի խոշոր չինովնիկներից, ջերմոցներ ունեն նաև ավելի փոքր կալիբրի պաշտոնյաները կամ նրանց հարազատները: Օրինակ ՝ ՊԵԿ նախկին նախագահ և Կարեն Կարապետյանի հովանավոր Վարդան Հարությունյանի որդիները: Նրանց պատկանող «Գրին Ֆարմ» ընկերությունը դեռևս նախորդ կառավարության օրոք բազմիցս օգտվել է գործադիրի տրամադրած բիզնես արտոնություններից՝ նոր ջերմոցներ կառուցելու համար: Տավուշի մարզի Աչաջուր համայնքում  էլ նմանատիպ բիզնես գործունեություն է տարածում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, շրջակա գյուղերի բնակիչներին զրկելով ոչ միայն սպառման շուկայից,այլև սպառվող ջրից: Վարդերի ջերմոցների մեծ սիրահար է նաև Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական  Արամ Ղարիբյանը, ում «Էկոտոմատո» և   «Արմյանսկի ուրաժայ»ընկերությունները, ունենալով արտահանման հսկայական ցուցանիշներ, չգիտես ինչպես, երբեք չեն հայտնվել խոշոր հարկատուների 1000-ում:

Վերոնշյալ անձանց կողմից այս տարիների ընթացքում գյուղատնտեսության ոլորտին հասցվել է անվերականգնելի հարված: Գյուղատնտեսական մաֆիան ջերմոցներում աճեցրած արհեստական հավելումներով սնունդը ժամանակից շուտ ու թանկ գներով  լցնում է շուկա, ինչն էլ հանգեցնում է գնանկմանը և դա, «զարմանալիորեն», համընկնում է այն նույն ժամանակահատվածի հետ, երբ գյուղացիներն իրենց բերքը հանում են շուկա՝ վաճառքի:Հասկանալի՞ է, չէ՞, թե ինչպիսի հետևանք է դա ունենում թե գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հազարավոր հայրենակիցների, թե գյուղատնտեսության ոլորտի համար:

Դա հանգեցրել է մի իրավիճակի, երբ մանր եւ միջին ջերմոցային տնտեսությունները կարող են պարզապես  փակվել, քանի որ իրենք չեն կարողանա իրացնել սեփական արտադրանքը, ուր մնաց ընդլայնեն իրենց բիզնեսը կամ արտադրանքը արտահանեն Հայաստանից դուրս: Իսկ հետո զարմանում ենք, թե այդ ինչպես է ստացվում, որ ռազմավարական ոլորտներից մեկը, որտեղ մեր երկիրը ունի հսկայական ռեսուրս և զարգանալու պատենցիալ, գտնվում է անմխիթար վիճակում…

iPress.am

Поделиться
Класс
Send
shtap-ognutyun-1_EU7Cc.jpg

Երևանում շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել

goroskop_1E5hj.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 7-ի համար

jranjatum_iJuJ7.jpg

Պատրաստվեք․ 14 ժամ ջուր չի լինելու

luys-chi-linelu_QiYoH.jpg

Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելու

gazanjatum-1_o4-0d.jpg

36 ժամ գազ չի լինելու. Գազպրոմ Արմենիա

evelina-shahiryan_0F3uk.jpg

Էվելինա Շահիրյանը հղի է. Անչափ հուզիչ տեսանյութ

voghbergakan-depq_lmB-O.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված 35-ամյա տղամարդը. ՖՈՏՈ

meri-grigoryan_5PCS5.jpg

Սխալ բուժման հետևանքով 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են

dolar-rubli-1_LWsif.jpg

Դոլարի և ռուբլու փոխարժեքները թանկացան․ ԿԲ

iran_I1q2n.jpg

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

hayk-ghazaryan_JoMp3.jpg

Երեխան ուզել է փողոցն անցնել մյուս մայթը, որ խանութ գնա, այդ պահին մեքենան չի նկատել ու դեպքը եղել է

hovhannisyan_K6uOQ.jpg

Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թե՞ ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս․ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Life 121806

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 39885

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 32730

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 31398

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային 30984

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի