Հայ-ռուսական հարաբերություններ. Սեպ խրել հնարավոր չէ

Հայ-ռուսական հարաբերություններ. Սեպ խրել հնարավոր չէ

Վերլուծական Ipress 2020-07-23 20:35:00 3429
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hay-rusakan-haraberutyunner_ghQOI.jpg

Այս օրերին, երբ հասարակական քննարկման հարթակ է մտցվել մի կեղծ օրակարգ, այն է՝ հայ-ռուսական բարեկամությունը հարցականի տակ առնելու միտումը, ուզում եմ պատմական մի քանի դրվագի անդրադառնալ՝ ապացուցելու համար, որ բարեկամությունը, ընկերությունը կերտվում է պատմությամբ, արարքներով և ոչ թե խոսքով։

Վառ օրինակ է Հայրենական մեծ պատերազմը։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կերտման գործում անուրանալի է մեր ժողովրդի ավանդը։ Մտաբերենք Ստալինգրադի ճակատամարտը, որը բեկանեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը և խափանեց Ֆաշիստական Գերմանիայի ծրագրերը։

Այս ճակատամարտը, որը սկսվեց 1942 թվականի օգոստոսի 23-ին և ընթացավ մինչև 1943 թվականի փետրվարի 2-ը, կոտրեց գերմանական բանակի մեջքն, և այն այլևս հետ չբերեց իր երբեմնի հզորությունը։ Մոտ 30 հազար հայ է մասնակցել Ստալինգրադի ազատագրման համար մարտերին ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական շրջանում, նրանցից 10 հազարը զոհվել է։

Նույնը նաև Դոնի Ռոստովի համար մղված մարտերում։ 1942 թվականի հուլիսից թշնամին 6-7 ամսով օկուպացրել էր ռոստովյան մարզի մեծ մասը, և միայն Ստալինգրադում որոշակի հաջողություններից հետո սկսվեցին մարզի ազատագրման մարտերը։ Դոնի Ռոստովը ստրատեգիական նշանակություն ուներ ֆաշիստական ղեկավարության համար, որովհետև համարվում էր «դարպաս դեպի Կովկաս», նույնն է թե՝ դարպաս դեպի սովետական նավթը, հացահատիկը, հանքերն ու ածուխը։ Այստեղ կատաղի մարտեր են ընթացել, և հայրենիքի պաշտպանները վստահորեն կանգնել են բռնազավթողների դեմ հանդիման իրենց քաջությամբ և հերոսությամբ փայլել են նաև հայ մարտիկները։

 Առանձնահատուկ աչքի է ընկել Սերգեյ Օգանովն ու նրա 606-րդ հրաձգային գնդի մարտկոցը 16 հրետանավորներ կյանքի գնով հետ մղեցին թշնամու 50 տակի հարձակումը։ Քաջ հրետանավորները հետմահու պարգևատրվեցին մեդալներով և շքանշաններով, իսկ Օգանովն արժանացավ Սովետական միության հերոսի կոչմանը, նրա անունով Դոնի Ռոստովում փողոց կոչվեց, զոհվելու վայրում էլ շքեղ հուշահամալիր կառուցվեց։

Չի կարող մոռացվել նաև Ղուկաս Մադոյանի և նրա զորքի սխրանքը 1943 թվականի փետրվարի 8-ի գիշերը Մադոյանի հրաձգային գումարտակը գրավեց Դոնի Ռոստով կայարանի մասը կազմող երկաթուղային հանգույցն ու պաշտպանեց կայարանը մինչև փետրվարի 14-ը։ Հերոսական պաշտպանության 6 օրվա ընթացքում Մադոյանի ջոկատը ետ մղեց  հակառակորդի 43 հակագրոհ, բայց պահեց կայարանը մինչև հիմնական զորքի մոտենալը՝ ոչնչացնելով թշնամու 300 զինվոր, 35 ավտոմեքենա և այլ տեխնիկա։ Մարտական առաջադրանքի օրինակելի կատարման, Դոնի Ռոստովի պաշտպանական մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մադոյանը ևս արժանացել է Խորհրդային միության հերոսի կոչման։

Սրանք իհարկե միայն դրվագներ են, այս մարդիկ օրինակելի զինվորականների, հայերի կերպարներ են, բայց նմանները շատ են եղել և գործել ի շահ մեկ միասնական պետության և ի շահ իրենց ժողովրդի։ Իհարկե այսօր Խորհրդային միությունն անցյալում է, բայց այդ տարիներին ձևավորված եղբայրական հարաբերությունները, միասնաբար մղված արյունն ու մեզ փոխանցված ժառանգությունը չի կարող մոռացվել։

Այսօր էլ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, և անուրանալի է այն ներդրումը, որ ունի տարածաշրջանում։ Այս հարաբերություններում անհարկի սեպ խրելը, պատմություններ հորինելը տեղի չեն և իրավացի չեն։

Մենք եղել ենք բարեկամական ժողովուրդներ, կանք ու կմնանք, սա է իմ եզրահանգումը։

iPress.am

Поделиться
Класс
Send
shtap-ognutyun-1_EU7Cc.jpg

Երևանում շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել

goroskop_1E5hj.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 7-ի համար

jranjatum_iJuJ7.jpg

Պատրաստվեք․ 14 ժամ ջուր չի լինելու

luys-chi-linelu_QiYoH.jpg

Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելու

gazanjatum-1_o4-0d.jpg

36 ժամ գազ չի լինելու. Գազպրոմ Արմենիա

evelina-shahiryan_0F3uk.jpg

Էվելինա Շահիրյանը հղի է. Անչափ հուզիչ տեսանյութ

voghbergakan-depq_lmB-O.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված 35-ամյա տղամարդը. ՖՈՏՈ

meri-grigoryan_5PCS5.jpg

Սխալ բուժման հետևանքով 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են

dolar-rubli-1_LWsif.jpg

Դոլարի և ռուբլու փոխարժեքները թանկացան․ ԿԲ

iran_I1q2n.jpg

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

hayk-ghazaryan_JoMp3.jpg

Երեխան ուզել է փողոցն անցնել մյուս մայթը, որ խանութ գնա, այդ պահին մեքենան չի նկատել ու դեպքը եղել է

hovhannisyan_K6uOQ.jpg

Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թե՞ ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս․ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Life 121824

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 39885

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 32730

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 31608

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային 30984

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի