Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը:
Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը հռչակվեց չեմպիոն։ Եզրափակչում նա առավելության հասավ Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովի նկատմամբ։
Արթուր Ալեքսանյանն իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։