Հռոմի պապ Ֆրանցիսկոսը RAI1-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե ում է համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին չէ, ոչ էլ Մարադոնան։ Ես կընտրեմ երրորդին՝ Պելե։
Մարադոնան մեծ մարդ էր, բայց նա ձախողվեց։ Խեղճ տղային շողոքորթում էին և չէին օգնում։ Մեսսին ջենթլմեն է։ Մեծագույնը Պելեն է։
Ես նրան հանդիպեցի ինքնաթիռում, երբ Բուենոս Այրեսում էի, նա շատ մարդկային թվաց»,- ասել է Հռոմի պապը։