Խաղաղ օվկիանոսի արևմտյան Գուամ կղզու ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ըստ ԱՄՆ Ազգային երկրաբանական ծառայության (USGS) տվյալների:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 3 հազար բնակիչ ունեցող Ինարաջան գյուղից 78,5 կիլոմետր հարավ-արևելք՝ UTC ժամանակով 14:58-ին:Օջախն ընկել է 10 կիլոմետր խորության վրա։