Տոնգայի Թագավորության ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 158 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ տեղական ժամանակով 03.01-ին:
Օջախը 10 կիլոմետր խորության վրա է եղել։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։