Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել․ ՖՈՏՈ

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Իրադարձային Ipress 2024-04-04 12:05:00 93063
Հետևեք մեզ՝ Telegram-ում
voghbergakan-depq-3_wyobV.jpg

2024 թվականի ապրիլի 3-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում գործող բջջային հեռախոսների խանութ-սրահում, ատրճանակից կրակոց է արձակել աշխատակցուհու ուղղությամբ, որից հետո նույն ատրճանակով կրակել է ինքն իր գլխին, ինչի պատճառով վերջինս տեղում մահացել է: Դեպքից անմիջապես հետո նշված խանութ-սրահի աշխատակցուհին, ով պարզվել է, որ հիշյալ տղամարդու կնոջ քույրն է՝ ծնված 1987թ., «գլխի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:51-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ հատակին, հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դին՝ գլխի աջակողմյան շրջանում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ «Մակարով» տեսակի ատրճանակ, կրակված պարկուճներ, գնդակ։ Սեղանին հայտնաբերվել է թղթապանակ, որում առկա է եղել 32-ամյա տղամարդու անվամբ թողնված ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ:

Բացի այդ. վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվել են խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. ապրիլի 3-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը մտել է խանութ սրահ և, մոտենալով սպասարկման համար նախատեսված սեղանին, որի մյուս կողմում գտնվել են խանութ սրահի մենեջերը և հիշյալ աշխատակցուհին, լիցքավորել է իր մոտ առկա «Մակարով» տեսակի ատրճանակը և այն ուղղել դեպի կնոջ քույրը։ Ապա, ընտանեկան խնդիրների որոշ հանգամանքների մասին խոսելով, դիմահար կրակել է վերջինիս գլխին, որից անմիջապես հետո ատրճանակն ուղղել է իր գլխի աջ հատվածին և կրակելու եղանակով ինքնասպան եղել:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделиться
Класс
Send
goroskop_1E5hj.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 7-ի համար

jranjatum_iJuJ7.jpg

Պատրաստվեք․ 14 ժամ ջուր չի լինելու

luys-chi-linelu_QiYoH.jpg

Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելու

gazanjatum-1_o4-0d.jpg

36 ժամ գազ չի լինելու. Գազպրոմ Արմենիա

evelina-shahiryan_0F3uk.jpg

Էվելինա Շահիրյանը հղի է. Անչափ հուզիչ տեսանյութ

voghbergakan-depq_lmB-O.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված 35-ամյա տղամարդը. ՖՈՏՈ

meri-grigoryan_5PCS5.jpg

Սխալ բուժման հետևանքով 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են

dolar-rubli-1_LWsif.jpg

Դոլարի և ռուբլու փոխարժեքները թանկացան․ ԿԲ

iran_I1q2n.jpg

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

hayk-ghazaryan_JoMp3.jpg

Երեխան ուզել է փողոցն անցնել մյուս մայթը, որ խանութ գնա, այդ պահին մեքենան չի նկատել ու դեպքը եղել է

hovhannisyan_K6uOQ.jpg

Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թե՞ ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս․ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

xoshor-avtovtar_yiv9O.jpg

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Կան մեծ թվով վիրավորներ

Life 121728

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 39885

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 32727

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 30984

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 30486

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի