Ես որևէ կապ չունեմ «Ուիգմոր» կլինիկայի հետ, իմ ընտանիքի որևէ անդամ չունի որևէ բաժնեմաս տվյալ կլինիկայում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է նախարարությունը շարունակում միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքել «Ուիգմոր» կլինիկայի հետ։
«Առողջապահության նախարարությունը կնքում է տարեկան պայմանագրեր մանկական ծառայություններ տրամադրող բոլոր կազմակերպությունների հետ», - ասաց նախարարը։