Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Իրադարձային Ipress 2024-04-06 20:07:00 47787
Հետևեք մեզ՝ Telegram-ում
cavali-depq_UwNRZ.jpg

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիչինայի փողոցի թիվ 151 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Հրշեջ-փրկարարները նշված հասցեում գտնվող երկհարկանի կիսակառույց շինության առաջին հարկում հայտնաբերել են մահացածի մարմինը:

Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել շինության տանիքին, երբ նշված վայրում աշխատանքներ կատարող քաղաքացին տանիքին հոսանքահարվել է, ինչից հետո քաղաքացիները նրան իջեցրել են տանիքից, իսկ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Հրշեջ-փրկարարները մահացածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Թադևոս Թաթոսյանն էր, ով աշխատանքներ կատարելիս էլեկտրական հոսանքի լարերին է անզգուշությամբ դիպել, ինչի պատճառով էլեկտրահարվել ու տեղում մահացել է:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարումը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որը կառուցվում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, Ռուսաստանից վերջերս Հայաստան ժամանած բիզնեսմենի է պատկանում:

Поделиться
Класс
Send
zincarayox-e-mahacel_J38fr.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված զինծառայողը

horoskop-sirayin_Vl_Hb.jpg

Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ հաջողակ են սիրո մեջ

zinvor-e-zohvel_CnSgK.jpg

ՀՐԱՏԱՊ․ Հայտնաբերվել է զինծառայողի մարմին․ Ինքնությունը հայտնի է

erkeasharj_R8-wH.jpg

ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում երկրաշարժ տեղի ունեցավ

hay-haytniner_S-t7h.jpg

Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը

rubli_y5e9a.jpg

Ռուբլին այս պահին ավելի թանկացավ

andzy-voronum-e_WxLYE.jpg

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը. Որտեղ է եղել

avtovtar_wS72q.jpg

Ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. Մեքենան հայտնվել է երկաթե արգելապատնեշների վրա

shtap-ognutyun-1_EU7Cc.jpg

Երևանում շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել

goroskop_1E5hj.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 7-ի համար

jranjatum_iJuJ7.jpg

Պատրաստվեք․ 14 ժամ ջուր չի լինելու

luys-chi-linelu_QiYoH.jpg

Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելու

Life 122013

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94548

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Հասարակական 41160

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 39888

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 34335

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Իրադարձային 32742

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Իրադարձային 30984

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի